Search
Close this search box.

Ինքնասպանություն Երևանում, միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Այսօր, հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաների քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ նշված քննչական բաժնում նյութեր են նախապատարստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL