Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել, և անընդհատ ախտահանվել եմ: Նաև վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց բարեբախտաբար ոչ ոքի չեմ փոխանցել վարակը: Սա նաև կանոնները խիստ պահելու արդյունք է և ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը:
Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:
Ու խնդրում եմ, դուք էլ հետևեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»: