Search
Close this search box.

Տավուշի մարզպետը հերքում է

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստահոդ է համարում տարածվող լուրը, թե իր կողմից բազմամարդ խնջույք է կազմակերպվել։ Այս ասին Չոբանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի: Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը»,- նշել է մարզպետը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը։

Please enter a valid URL