Հուլիսի 28-ին, ժամը 18:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող հին ճանապարհի մոտակայքում, Արփա գետի ափին՝ ջրավազանում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, որից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով ճանապարհից հետ է վերադարձվել։
Պարզվել է, որ «Մամարզա» կոչվող տարածքում՝ Արփա գետում, ջրահեղձ է եղել Էդգար Գ.-ն (ծնված 1999 թ.):
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը դին դուրս է բերվել գետից: