Search
Close this search box.

Փաշինյանը հանձնարարվել է՝ «քնած» տեղից շարժել գործերը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են եւ կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։

Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին:

Այս գործերը, վարչապետի գնահատմամբ, գտնվում են ակնհայտ պասիվ, «քնած» վիճակում, չնայած տեւական ժամանակ է՝ հարուցված են:

Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց, որոնք, ըստ նախաքննական մարմնի տարածած տարբեր հայտարարությունների, անցնում են մի քանի քրեական գործերով։

Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ Փաշինյանի հանձնարարականը մասնավորաբար վերաբերում է Գագիկ Բեգլարյանին, Միհրան Պողոսյանին, Վահագն Հարությունյանին եւ այլոց առնչվող գործերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL