«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու ամսից ավելի է, ինչ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է: Այս պահին նախարարի լիազորությունները կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: ArmLur.am-ը տեղեկացավ որ հնարավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանն այս առիթով հրաժեշտի փոքրիկ հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ եւ հայտարարել, որ չի բացառվում իրեն մինչեւ երկուշաբթի նշանակեն նախարար:
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց հենց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Պաշտոնապես որեւէ նման բան այս պահին չկա, ես իմ բնականոն լիազորությունների շրջանակներում իրականացնում եմ մարզպետի կարգավիճակից բխող իմ պարտականությունները»:
Մեր այն հարցին՝ առաջարկ ստացել է, թե ոչ, մարզպետն արձագանքեց. «Նման բան պաշտոնապես չկա, եւ ես չեմ ուզում լուրը մեկնաբանել»:
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մայիսի 5-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում