Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աղջիկնե՛ր, հա՞յ եք․ իսկ ի՞նչ գործ ունեք մեր երկրում»․ Ռամիլա Սաիտովա

«Մի խումբ աղջիկներ՝ անհայտ երկրից»․ նման վերնագրով տեսանյութ է հրապարակվել Բաշկիրիայի սոցիալական ցանցերում՝ ակտիվիստ Ռամիլա Սաիտովայի կողմից։

Վերջինն Ուֆայում մոտենում է անցորդ հինգ հայ աղջիկների և հարցնում, թե ինչու են իրենց հայրենակիցներն այդքան շատ երկրում։ Աղջիկները չեն ցանկանում արձագանքել, նրանցից մեկը հարցնում է՝ «որտեղ է նրա հանդուրժողականությունը», որին ի պատասխան՝ ակտիվիստը պատասխանում է, թե «հանդուրժողականությունը՝ մահ է»:

Համաձայն «Армянская вендетта» Թելեգրամ ալիքի՝ Բաշկորտոստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննություն է սկսել երիտասարդ հայուհիների վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով (ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաև մարդկային արժանապատվության նվաստացում):

Please enter a valid URL