Search
Close this search box.

Բացառիկ տեսանյութ և լուսանկարներ` Զարթոնք գյուղի ծեծուջարդից. կան տուժածներ. «Կուզենք, որ Փաշինյանը իմանա»

Երեկ  Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում մի խումբ անձինք, ովքեր ըստ հրապարակումներ նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել ներկա գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին ու նրա կողմնակիցներին:

Եվ ահա ArmLife.am-ին նոր տեղեկություններ են հասել: Ըստ գյուղացիների՝ նախկին գյուղապետ  Պարույր Սարգսյանը, իր ազգականներն ու թիմը չեն հաշտվում պարտության հետ և ամեն քայլափոխի սադրանքների են դիմում. «Երեկոյան եկան ու գյուղում մեծ ծեծկռտուք սարքեցին, 5 հոգի վնասվածքներ ստացան կոտրվածքներ, գլխի պատռվածքներ: Ու միշտ խփողները մտածում են անպատիժ կմնան ու էս 30 տարի ըտենց ա», Զարթոնքից ArmLife.am-ին փոխանցեց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ Սերյոժա Եփրեմյանին կողային հատվածից մեծ քարերով վնասվածքներ հասցրել է նախկին գյուղապետի թոռ Արգիշտի Մելքոնյանը, ինչի հետևանքով կոտրվել է Ս. Եփրեմյանի կողային մատերը:

Իսկ Սիրիկ Պողոսյանին ծեծել են փայտե մահակներով: Նա այժմ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, գիշերը վիրահատության է ենթարկվել. «Ծնոտի վիրահատություն են արել, էլի տրուբայով են խվել: Մնացած վիրավորներին կարեր են դրել ու տնային պայմաններում բուժում նշանակել»:

Նախկին գյուղապետի կողմնակիցները քարերով ջարդել են նաև Սուրեն Պողոսյանի ավտոմեքենան. «Ուղղակի կուզենք, որ խնդիրը հասնի կոնկրետ պարոն Փաշինյանին, իրենք (նախկին գյուղապետը, իր համախոհները) շատ բարեկամներ ունեն, որոնց միջոցով հանցանքները փակվում են ու հուսով ենք, որ իրավապահները կփորձի էս անկառավարելի ու անպատժելի մարդկանց»,-նշեցին Զարթոնք գյուղից:

ArmLife.am

 

 

 

Please enter a valid URL