Search
Close this search box.

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ամենախոշոր նվիրատվության չափը

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 17․07․2020-27.07.2020թ.-ի ընթացքում կատարվել է շուրջ 313,230,000 ՀՀ դրամի նվիրաբերություն 55 երկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը

Իսկ հուլիսի 17-ից մինչև հուլիսի 21–ը հավաքագրվել էր 160.7 մլն դրամ որից ի դեպ, ամենաշատ գումար փոխանցվել էր հենց Հայաստանից` ավելի քան 119 մլն դրամ։ Երկրորդ տեղում ԱՄՆ–ից կատարված փոխանցումներն են` 21 մլն դրամ, հետո Կանադայից` 3.4 մլն դրամ. Ռուսաստանից փոխանցվել էր 2.55 մլն դրամ։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանից արված գումարային նվիրատվության չափը՝ 119 մլն դրամ, մոտ 3 անգամ գերազանցում էր մնացած բոլոր երկրներից արված նվիրատվությունների չափին՝ 41.5 մլն դրամ:
Ի դեպ ամենախոշոր ներդրումը կատարել է ռուսաստանաբնակ հայ գործարար Նորիկ Թորգոմի Պետրոսյանը՝ 100.000 դոլարի չափով:

Հիշեցնենք,որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր, որ նրանք, ովքեր ուզում են այն այս կամ այն կերպ աջակցել բանակին, կարող են նվիրատվություն կատարել հիմնադրամին։

Նվիրատվություններն ակտիվացել են հուլիսի 12-ից հետո երբ, իրավիճակը սրվեց հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Please enter a valid URL