Հայկական «կրիմինալի» մասին մի քանի անգամ գրառում արել եմ, նրանք շատ հաճախ ավելի շատ ու արագ են կարողանում մեծ հարցեր լուծել, քան պետական խողովակներով աշխատող չինովնիկները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Զոհրաբ Եգանյանը:
«Ռուսաստանում ազգությամբ հայ հեղինակությունները հսկայական ազդեցություն ունեն առանձին քաղաքներում և ամբողջ երկրամասերում, որքան ես եմ հասկանում անձնական կապերի միջոցով ստացվող տեղեկություններից` դրված է ուլտիմատում մեր տղեքի կողմից, որ եթե չկարողանան ադրբեջանական համայնքի ղեկավարները կանգնեցնել իրենց թուլեքին, ապա «նեղանալ չլինի» վիճակն է:
Որպես լրացուցիչ տեղեկություն ասեմ, որ հեղինակությունների ազդեցությամբ հայ-ադրբեջանական բախումներ տարիներ առաջ հնարավոր եղավ կանգնեցնել Ուկրաինայում, երբ մերոնք շատ վատ ձևով ադրբեջանցիների էին պատժել, որից հետո նրանք հավաքվել էին մասնավորապես Լվովում: Այն ժամանակ մեծ դեր ունեցավ նաև Ուկրաինայում մեր դեսպանը: Հայերը շատ ազդեցիկ են հատկապես ՌԴ հարավային հատվածներում ու Սև ծովի մերձակա տարածքներում, որտեղից ադրբեջանական ֆուռերն են անցնում:
Հ.Գ կրիմինալ կա ու լինելու է, խելացի պետություններն այն «օգտագործում» են ի շահ իրենց երկրի, օրինակ ԱՄՆ-ն օգտագործեց իտալական մաֆիայի կապերը և ապահով զորք իջացրեց Սիցիլիա կղզի 1944թ-ին»: