Newmedia.am-ի աղբյուրները հայտնում են, որ երկարատև հիվանդությունից հետո` 57 տարեկանում մահացել է օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը` «Եզդի Ռաֆոն»:
Ռաֆիկ Ամոյանը հայտնի «Ճակոյի» հարազատ եղբայրն է:
Ամոյանը Մոսկվայի կենտրոնում սպանված, նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաազդեցիկ հանցագործ, «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի բարեկամն է։
Մամուլում շրջանառավող լուրերի համաձայն Ռաֆիկ Ամոյանը ՀՀ էր վերադարձել 2015թ-ին` առողջական խնդիրների պատճառով, և անհրաժեշտ բուժօգնություն էր ստանում Երևանի հայտնի կլինիկաներից մեկում:
Մինչև այդ Ռաֆիկ Ամոյանը վիրահատվել էր ՌԴ-ի կլինականերից մեկում: