Հուլիսի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախաճաշել է Ռուսաստանում Հայաստան և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են Անդրկովկասում անվտանգության ապահովմանը, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայունությանը, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացնելու հեռանկարներին: