Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերցյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ներկայացվել են վերջին օրերին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԶՈՒ անօդաչու թռչող սարքերի մնացորդները։
Ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դ. Բալայանը և ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գ. Մովսեսյանը նշել են, որ վերջին օրերին ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին խոցել են ադրբեջանական 10 միավոր հարվածային, 1 ռազմավարական և 3 հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր: ԱԹՍ-ների մնացորդները մանրակրկիտ կուսումնասիրվեն ՀՀ ԶՈՒ մասնագետների կողմից, դրանց կառավարման ծրագրերը և հակազդելու միջոցները ճշգրտելու համար կարվեն համապատասխան եզրակացություններ: