Search
Close this search box.

Ռուսական ռադիոլոկացիոն կայանը Հայաստանի տարածքը ամբողջությամբ ծածկել է օդային հարվածներից

Հայաստանը ամբողջությամբ ծածկված է ռուսական ռադիոլոկացիոն կայանով (ռադար), որը վերջերս գործի դրվել է ռուս զինվորականների կողմից:

Աjն պաշտպանում է ՀՀ տարածքը արտաքին ցանկացած սպառնալիքներից։ Ինչպես նշում է թերթը, Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իրավունք ունի Ռուսաստանից աջակցություն ստանալու ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում:

«Ռուսաստանը ծածկել է այս երկրի տարածքը իր «հովանոցով»՝ ռադիոլոկացիոն և հակաօդային / հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեսքով՝ տրամադրելով գործառնական տվյալներ օդային հարվածների սպառնալիքների վերաբերյալ», — գրում է Avia.Pro-ն։

Հրապարակման փորձագետների կարծիքով, լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը ավելի շատ հնարավորություններ ունի օդում տիրող իրավիճակը վերահսկելու համար՝ նույնիսկ եթե կողմերը օգտագործում են մարտական ​​ավիացիա։

Նշենք, որ տեղադրված «Container» ռադարը ի վիճակի է հայտնաբերել տարբեր դասերի աէրոդինամիկ թիրախներ մինչև 2000 կմ հեռավորության վրա:

Please enter a valid URL