Search
Close this search box.

Պատմության ամենա հակահայկական բանաձեւը ԱՄՆ կոնգրեսում

Պատմության ամենա հակահայկական բանաձեւը ԱՄՆ կոնգրեսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձեւ է ներառել 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում, այսպիսի խայտառակ ձեւակերպմամբ.

«…պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետեւյալի գնահատումը.

(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:

(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր:

Այսպիսի հակահայկական բանաձեւի երբեք չի եղել: Եթե սա ընդունվի նաեւ Սենատում, դառնալու է լուրջն նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաեւ այլ, այդ թվում նաեւ միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»:

Please enter a valid URL