Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը հաստատում է տեղեկությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս օրերին բազմաթիվ նամակներ են ստանում, զանգեր, որոնց հեղինակները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Նա տեղեկացրել էր, որ նման ցանկություն ունեցողներն իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Օրվա ընթացքում պարզ դարձավ, որ բազմաթիվ հայեր գումարներ են փոխանցել։
Դրա ֆոնին մենք նկատեցինք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր անունից եւս փոխանցում է կատարել, սակայն ոչ հիմա, այլ 2018-ի ապրիլի 17-ին, երբ փողոցներում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վանկարկում էին «Մերժիր Սերժին»։ Պաշտոնաթող նախագահը փոխանցել է 12 միլիոն 593 հազար դրամ։

Քանի որ կայքում միայն անուն ազգանունն էր գրված, Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեցինք՝ արդյոք խոսքը երրորդ նախագահի մասի՞ն է, նա հաստատեց՝ ասելով․ «Պարոն նախագահը հաստատում է տեղեկությունը»։

Please enter a valid URL