Search
Close this search box.

Հրդեհի հետեւանքով Նանտեի տաճարում գանձերի անդառնալի կորստի է տեղի ունեցել

Անգին մասունքները ոչնչացել են շաբաթ օրը՝ Նանտեի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում տեղի ունեցած հրդեհից: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Թոմ Սիրեթը:

«1620 թվականին Ժակ Ժիրարդեի կողմից ստեղծված հին երգեհոնի եւ 1499 թվականին ստեղծված արեւելյան ճակատի վիտրաժների կորստով Նանտեի պատմության մի քանի դարերի մասունքները անդառնալիորեն կորած են,- նշել է գիտնականը,- Շաբաթ օրը հրհեհը կործանել է ֆրանսիական հեղափոխությունից եւ Երկրորդ աշխարհամարտի ռմբակոծությունից փրկված գանձերը: Դժվար է դրան համակերպվել»:

Գիտնականը նշել է, որ Նանտեի տաճարում հրդեհի հիմնական պատճառը, ամենայն հավանականությամբ, հրկիզումն է: Նրա կարծիքով, այդ մասին են վկայում տաճարի ներսում հրդեհի երեք օջախները: Նա նշել է, որ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ 2019 թվականին երկրում գրանցվել է 1052 հակաքրիստոնեական գործողություն, ներառյալ եկեղեցիների հանդեպ վանդալիզմը:

Արդեն պարզ է, որ եզակի երգեհոնը անվերադարձ կորած է: Ֆրանսիացի պատմաբանները հիշեցնում են, որ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ տաճարը ազգայնացվեց, նոր իշխանությունները պատրաստվում էին ազատվել երաժշտական գործիքից՝ դրա խողովակները ուղորկելով վերաձուլման: Այն ժամանակ երգեհոնահարն է փրկել գործիքը: Նա ասել է, որ երգեհոնը կարող է անհրաժեշտ լինել հեղափոխական արարողությունների համար, եւ դա որոշել է մասունքի ճակատագիրը:

Please enter a valid URL