Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, բայց քանի որ սահմանային վերջին իրադարձության սրումը կրել է դիտավորյալ բնույթ, հայկական կողմը նախընտրել է չօգտվել դրանից, աշխատանքներն իրականացրել է միջնորդների միջոցով:
Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ գործե՞լ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2018-ի պայմանավորվածության արդյունքում ստեղծված օպերատիվ կապը:
«Օպերատիվ կապը գործում է, բայց, հաշվի առնելով, որ այս վերջին իրադրության սրումը եղել է լայնամասշտաբ և կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ աշխատանքներն իրականացնել միջնորդների միջոցով»,-ասաց Նաղդալյանը: