Search
Close this search box.

Սահմանային իրավիճակի ամփոփում

Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետանակոծություն չի եղել մեր բնակավայրերի վրա:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին: Դա հնարավորություն է տվել, թեկուզ որոշակի ռիսկային իրավիճակում, իրականացնել վերականգնման աշխատանքներ։

-Երեկ օրվա վերջում ավարտվել են ենթակառուցվածքների նորոգումները, այդ թվում ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները, ինչն էլ հնարավորություն է տվել մարդկանց այսօր վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին եւ իրականացնեն գյուղատնտեսական աշխատանքներ։

Զուգահեռաբար իրականացվել է նաեւ գույքագրում, գործընթացը գրեթե ավարտվել է։ Ամբողջական գնահատումը կլինի 1 շաբաթվա ընթացքում։

-Արդեն այսօրվա դրությամբ առանձնացրվել են 12 տուն. 6-ը Այգեպար գյուղում եւ 6 տուն՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ կարող են սկսվել վերականգնողական աշխատանքները:

-Գույքագրման ընթացքում հայտնաբերվել են տներ, որոնք հրետանակոծվել են ոչ թե այս օրերին, այլ նախորդ հրետանակոծությունների ժամանակ: Այդ տները նույնպես կվերանորոգվեն այս շինարարական աշխատանքների ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են տեղի շինարարական ընկերությունների եւ շինարարների կողմից, ինչպես նաեւ մեր այն հայրենակիցների կողմից, որոնք համավարակով պայմանավորված չեն կարողացել մեկնել արտերկիր: Սա չի նշանակում, որ անվտանգության նորմերն այս օրերին խախտվել են:

-Վերականգնողական աշխատանքներ են իրականացվում նաեւ քաղպաշտպանության համակարգերում, այդ թվում նաեւ համալրումներ են նախատեսվում ապաստարաններում, արդեն իրականացվել է տրանսպորտային միջոցների զննություն, լրացուցիչ բժշկական սարքավորումներ են տրամադրվել ամբուլատորիաներին, գյուղերին տրամադրվել են շտապօգնության ամենագնաց մեքենաներ:

Շարունակվել է անցակետային հսկողությունը Բերդ տանող ճանապարհին, եւ՛ Ճամբարակից, եւ՛ Իջեւանից, եւ՛ Վազաշենից: Անցակետերի նպատակն է ընդհանուր հսկողությունը ելքի, մուտքի նկատմամբ, որպեսզի հնարավոր սրացումների դեպքում օգնությունն ավելի հասցեական լինի։

Please enter a valid URL