Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ զինված ուժերն այսօր խոցել են ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ։ Խոցման տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ «Զինուժ Մեդիա» պաշտոնական YouTube ալիքում:
Razm․info.am կայքի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:
Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն:
Արբանյակային լուսանկարում ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ն է՝ Սանղաչալի ավիաբազայի թռիչքուղու վրա: