Search
Close this search box.

Սոս Էլբակյանը 28 տարեկան էր, հավանած աղջիկ ուներ, պիտի ամուսնանար. վերջին զանգը մոր հետ է եղել

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում քիչ առաջ հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից է, նա խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի հորեղբոր որդին է։

Սոս Էլբակյանը 28 տարեկան է, պատրաստվում էր ամուսնանալ, հավանած աղջիկ ուներ։ Այս մասին մեզ ասաց նրա հարազատներից մեկը։ Նա պատմեց, որ Սոսն ամեն առավոտ խոսում էր մոր հետ, այսօր առավոտյան մայրը զանգահարել է, Սոսն ասել է․«Մամ ջան, ամեն ինչ նորմալ է, ես այս պահին սուրճ եմ խմում, հանգիստ եղեք: Խմեմ, պրծնեմ, գնամ մի հատ էլ դրանց հետ շպրտեմ ու ամեն ինչ լավ կլինի, հեչ չմտածեք»։

Նա տան փոքր որդին էր, երկու քույրերն ու եղբայրը նրանից տարիքով բավական մեծ են եղել՝ մոտ 16-17 տարով։ «Սոսն այնքան խելացի էր, այնքան ձգտվող էր, սիրում էր զինվորական կյանքը։ Զինվորական կյանքում շատ արագ վերելք ունեցավ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր ավարտել։

Վերջին տարիներին տեղափոխվեց Տավուշ, լեյտենանտի կոչում ստացավ, հետո կապիտանի, նորից բարձրացումներ էր ունենալու։ Մտածում էր մի աստիճան էլ բարձրանա՝ տեղափոխվի Երևան բնակության։ Նա այնպիսի երազանքով էր պատրաստվում հարսանիքի»,- հուզված պատմեց նրա հարազատը։

aravot.am

Please enter a valid URL