Search
Close this search box.

Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշում այսօր՝ հուլիսի 14-ին ադրբեջանական կրակից զոհված ժամկետային երկու զինծառայողներն առաջնագծում չեն եղել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, այժմ բոլոր օղակները և բնագծերը մարտի մեջ են»,- ասել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հակառակորդի կրակոցի հետևանքով հայկական կողմն ունի ևս երկու զոհ. ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Please enter a valid URL