Search
Close this search box.

«Ամենօրյա քրտնաջան աշխատանք, իր գործի սիրահար մարդ». Ո՞վ էր այսօր հերոսի մահով զոհված հայ մայորը (լուսանկար)

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

2016 թվականին ՊՆ-ն Գարուշ Համբարձումյանին ներկայացրել էր  ԶՈւ լավագույն սպաները և հրամանատարները շարքում, այն ժամանակ նա դեռ կապիտանի կոչում ուներ։

Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է․

Գարուշ Համբարձումյան

Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:

Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից:

Please enter a valid URL