Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայկական զինված ուժերը Տավուշում նոր դիրք են զբաղեցրել, որը չեզոքացնում է այդ շրջանում ադրբեջանական կողմի մեկ ավելի մեծ հենակետի հաղորդակցության ճանապարհները:
Ֆեյսբուքյան օգտատեր Վահան Ազիզիբեկյանն էլ սոցցանցի իր էջում հրապարակել է քարտեզ և կից գրել.
«Իսկ դուք գիտեք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ամենամոտը հենց այդ հատվածով է անցնում, իսկ մեր նոր դիրքից Քուռի հովիտը դեմդ է»:
Ավելի ուշ օգտատերը ևս մեկ հրապարակում է արել.
«Աղդամ գյուղը
Տավուշ, Ուտիք, Մեծ Հայք»,-ինչին իր պատասխան մեկնաբանություններում գրվել է.
«Այստեղի էին անընդհատ գնդակոծում, դե լավ է, որ մարդեն մերն է»: