Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ընտանիքը որոշում է կայացրել ի հիշատակ Կարեն Վարդանյանի իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի:
Տարածված հայտարարությունում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, զգացված ենք ցավակցական խոսքերի և մեր ընտանիքին զորակցություն հայտնելու համար: Որոշում ենք կայացրել ի հիշատակ Կարեն Վարդանյանի իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան կարող են ծաղկեպսակին հատկացվելիք գումարն ուղղել ներքոնշյալ հաշվեհամարին՝ Կարենի ծրագրերի իրականացմանն ուղղելու համար:
Կարծում ենք, որ Կարենը միայն հպարտ կլիներ` իմանալով մեր այս որոշման մասին: Հաշվեհամար` «ԻՆԵԿՈԲԱՆԿ» 2050653748651001 Ստացող՝ Վահան Վարդանյան Հարցերի համար զանգահարել՝ 055-98-28-35»: