Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» 10 երեխաների եւ 5 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ դեպքերը հիմնականում ասիմպտոմ են, վարակակիրները որեւէ խնդիր չունեն։
«Երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, մեկուսացվել են հենց հաստատության ներսում»,- ասաց նալ։
Մարտիրոսյանն ասաց, որ հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ: