Search
Close this search box.

Գործոններ, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը

Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականներն անվանել են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը: Այս մասին տեղեկանում ենք «Nature» ամսագրում հրապարակված հոդվածից, փոխանցում է Լենտան:

Հետազոտողները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության ավելի քան 17 միլիոն մեծահասակների և 10,926 մահվան դեպքերի տվյալները:

Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ, տարեցները և միայնակ ապրող մարդիկ 1,59 անգամ ավելի հաճախ են մահանում COVID-19-ից: 80-ից բարձր տարիքի մարդիկ 20 անգամ ավելի մեծ ռիսկ ունեն մահանալու կորոնավիրուսային վարակից, քան 50-59 տարեկան մարդիկ:

Վտանգավոր գործոնները ներառում են նաև ճարպակալումը, շաքարախտը, ծանր ասթման և շնչառական այլ հիվանդությունները, սրտի, լյարդի, նյարդաբանական և աուտոիմունային հիվանդությունները: Այնուամենայնիվ, հետազոտողները շեշտել են, որ դրանք անպայման չէ, որ կարող են դառնալ լուրջ բարդությունների պատճառ:

Please enter a valid URL