Search
Close this search box.

Իտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիների և Հայաստան այցելած անձանց մուտքը․ Reuteurs

Իտալիայի կառավարությունը, կորոնավիրուսային հիվանդության տարածման սպառնալիքով պայմանավորված, ժամանակավորապես արգելել է երկիր 13 պետությունների քաղաքացիների մուտքը՝ մասնավորապես դադարեցնելով ուղղակի և անուղղակի հաղորդակցությունները, հայտնում են Իտալիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, գրում է Reuteurs-ը : «Աշխարհում համաճարակն իր ամենադաժան փուլում է: Մենք չենք կարող չեղյալ հայտարարել այս ամիսների ընթացքում իտալացիների կողմից արված զոհաբերությունները: Այդ իսկ պատճառով մենք ընտրել ենք առավելագույն զգուշավորության ճանապարհը», — ասել է նախարար Ռոբերտո Սպերանզան՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը:

Հաղորդվում է, որ այդ արգելքը, մասնավորապես, տարածվում է այն անձանց վրա, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում այցելել են Հայաստան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չիլի, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Օման, Պանամա, Պերու և Դոմինիկյան հանրապետություն:

Please enter a valid URL