Հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում:
Փրկարարները գետից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու դի։