Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգևարքի մեջ է, և բոլորի համար ակնհայտ է, որ Փաշինյանը հեռանալու է: Նրա թիմում հիմա ակտիվորեն քննրակվում է Փաշինյանի իրավահաջորդի հարցը: Փաշինյանը և թիմը ուզում են, որ նոր վարչապետը լինի թիմի ներսից, որպեսզի և Փաշինյանը կարողանա վայելել երկու տարվա ընթացքում երկիրից տարածը և թիմը ապահով լինի, ոչ չի կանգնելու դատարանների առաջ և հայտնվելու կալանավայրերում՝ այս ընթացքում իրականացրած ծանր հանցագործությունների համար: Սրանց թվում է, որ իրենք կարող են ժողովրդի թիկունքում ևս մեկ իշխանափոխություն իրականացնել և ենթադրենք իշխանությունը հանձնել Արարատ Միրզոյանին:
Բայց ոչ Միզոյանը և ոչ այլ որևէ մեկը չի կարող փոխարինել Փաշինյանին, որովհետև նրանք զրկված են լեգիտիմությունից. 2018թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հասարակությունը իր քվեն տվել է Փաշինյանին, և եթե հիմա հասարակությունը հիասթափվել է Փաշինյանից, ուրեմն նա պետք է հեռանա, ու պետք է հեռանա այն իշխանությունը որրը ձևավորվել է իրեն տրված հանրային քվեի ուժով:
Փաշինյան Նիկոլն ու իր թիմը հասկանում են, որ այն պահին երբ խորհրդարանում փորձ կարվի ընտրել նոր վարչապետ, որը կփոխարինի իրեն սպառած և երկիրը կործանման հասցրած Փաշինյանին, կհայտնվի մի էական խոչընդոտ, որը պետք է հաղթահարել հենց հիմա: Խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցության և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին է:
Եթե Փաշինյանը հեռանում է, և «Իմ քայլը» որոշում է նոր վարչապետ ընտրել, քաղաքական դաշտում պետք է լրիվ անապատային վիճակ լինի: Այնպիսի մի վիճակ, որ որևէ մեկը չկարողանա հակադրվել քայլականների ծրագրերին: Լուսավոր Էդմոնը խնդիր չէ, նա արդեն ոչնչացված է մինչև վերջ, և նրա քաղաքական հյուղարկավորությունից ու գերեզմանաքարը դնելուց հետո, որևէ մեկը չի կասկածում, որ նա կարող է այսպես ասած դագաղում թպրտալ: Միակ լուրջ ուժը որը կարող է խոչընդոտել այս ծրագրի իրականացմանը Բարգավաճ Հայաստանն է, և անշուշտ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ինչու Ծառուկյանը, որովհետև հասարակությունը կարող է նժարի վրա դնել Գագիկ Ծառուկյանին և ասենք Արարատ Միրզոյանին, և այդ դեպքում մարդիկ միանգամից կգան այն եզրահանգման, որ եթե Փաշինյանը ձախողել է երկրի կառավարումը, ապա ավելի տրամաբանական կլինի, եթե իշխանության ղեկը հանձնվի հաջողակ գործարար, և բարերար Գագիկ Ծառուկյանին, և ոչ թե ձախողված թիմի որևէ այլ ներկայացուցչի:
Այն ինչ այժմ իրականացվում է Ծառուկյանի և նրա թիմի դեմ ոչ մի կապ չունի օրենքի և իրավունքի հետ: Սրա ամբողջ նպատակը Ծառուկյանին և ԲՀԿ-ին վարկաբեկելն է, հասարակության աչքում նսեմացնելը, որպեսզի Ծառուկյանը ներկայանա ոչ թե որպես հաջողակ գործարարի և ծանր դրության մեջ մարդկանց օգնության հասնող բարեգործի կերպարով, այլ հանցագործի՝ընտրակեղծարարի, հարկեր թաքցնող և բյուջեն թալանողի կերպարով:
Կարող են Փաշինյան Նիկոլը և իր հետևում կանգնած ուժերը հաջողեն այս գործում: Միանշանակ ոչ, որովհետև իշխանությունն այնքան վարկաբեկված ու ատելի է, որ նրա կողմից իրականացվող հետապնդումն էլ ավելի է բարձրացնում Ծառուկյանի հեղինակությունը: Հասարակությունը այլևս առաջվա նման գիպնոսի ազդեցության տակ չի, որ Նիկոլն ու իր թիմը ինչ ասեն, մարդիկ ապուշացած հավատան նրանց: Բոլոր նորմալ մարդկանց համար էլ պարզ է, որ Հայաստանի փրկությունը օր առաջ Փաշինյան Նիկոլից ու նրա կամակատարներից ազատելն է, ինչը տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
Armlife.am