Ոստիկանությունը հինգշաբթի հայտարարել է Սեուլի անհայտ կորած քաղաքապետ Պակ Վոն Սունի որոնողական աշխատանքների մասին, հայտնում է Yonhap-ը:
Պակի դուստրը տեղական ժամանակով 17:17-ին դիմում էր ներկայացրել ոստիկանություն իր հոր անհետացման մասին: Նա նշել էր, որ իր հայրը դուրս էր եկել տնից հինգ ժամ առաջ՝ ժառանգության նման մի գրություն թողնելով։ Հարավային Կորեայի մայրաքաղաքի քաղաքապետի հեռախոսն անջատված է։
Ոստիկանությունն անօդաչուներ եւ ոստիկանական շների է մոբիլիզացրել քղաքապետի որոնողական աշխատանքների համար։ Քաղաքապետը որոնելու համար ոստիկանությունը մոբիլիզացրել է անօդաչու սարքերը: Ոստիկանական շները նույնպես տեղավորվել են խուզարկությունների համար:
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտարարել էին «անխուսափելի հանգամանքների» կապակցությամբ քաղաքապետի հանդիպումները չեղյալ հայտարարելու մասին:
Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ քաղաքապետարանն ուսումնասիրում է տեղի ունեցածի մանրամասները: