Search
Close this search box.

Կոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. աջիկը հղիացել է հարազատ հորից

Կոտայքի մարզում զարհուրելի դեպքերի շարք է բացահայտվել. հայրը տարիներ շարունակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել կենսաբանական դստեր նկատմամբ։ Ընդ որում, սեքսուալ բռնության դրսեւորումներն սկսվել են, երբ աղջիկը դեռ անչափահաս է եղել։

Քրեական գործի տվյալների համաձայն՝ աղջիկը սեռական բռնության է ենթարկվել 2005 թվականից սկսած, երբ նոր էր բոլորել 16 տարին։
Առաջին դեպքը գրանցվել է 2005 թվականի դեկտեմբեր ամսին, ալկոհոլ օգտագործած վիճակում, հայրը մոտեցել է խոհանոցում գտնվող դստերը, բռնել նրա ձեռքերը,տեղափոխել ննջասենյակ, որտեղ հաղթահարելով դստեր ցուցաբերած դիմադրությունը, կատարել սեռական բնույթի բռնի գործողություն, ապա տանից դուրս եկել՝ սպառնալով իր կյանքին վերջ տալ, եթե այդ մասին տեղեկացնի որևէ մեկին։

Ճակատագրական այդ օրվանից սկսած հայրը տարիներ շարունակ՝ շաբաթական երկու-երեք անգամ, դստեր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել, իսկ 2018 թվականին արդեն զրկել է նաեւ կուսությունից ու սեռական հարաբերություն ունեցել։

Հերթական դեպքը գրանցվել է 2019թ հուլիս-օգոստոս ամիսներին, որի արդյունքում աղջիկը հղիացել է եւ այս տարվա ապրիլին ծննդաբերել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հորը մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի եւ 139-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, սակայն դեռևս չի մակագրվել որևէ դատավորի։ Նշենք, որ հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել տղամարդուն նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։

Please enter a valid URL