Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին է մտել Ծովակ գյուղի բնակիչ, 28-ամյա Արտակ Մանուկյանը և ոստիկանության հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանության հերթապահ մասի տեսուչ հերթապահը նրան հրավիրել է դուրս, սակայն մուտքի դռան մոտ Ա. Մանուկյանը շարունակել է գոռգոռալ ու հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածել մուտքի դռանը։
Տեսնելով, որ նա շարունակում է այդկերպ վարվել, ոստիկանության բաժնում գտնվող ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան, 31-ամյա Հակոբ Դալարյանը, դուռը բացելով, նրան հրավիրելու նպատակով մոտենում է Ա. Մանուկյանին՝ փորձելով հանգստացնել, սակայն վերջինս իր մոտ եղած դանակով հարվածում է Հ. Դալարյանի ձախ ազդրին և կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ։ Ոստիկանության ծառայողը բժշկական օգնություն ստանալով նպատակով տեղափոխվում է Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Ա. Մանուկյանը բերման է ենթարկվում ոստիկանություն։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Հանցագործության գործիք դանակը քննիչի որոշմամբ առգրավվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։