Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 29820 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 127171 վերջին մեկ օրում 2083 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 11708 պացիենտ, նվազել է` 3-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 17427 անձ` վերջին մեկ օրում 520 անձ:
Ընդհանուր առմամբ, 521 պացիենտ մահացել է (ավելացել է 18-ով):