Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Արթուր Հարությունյանի վարած Mercedes մակնիշի եւ 40-ամյա Ռազմիկ Գալստյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում: Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Ռ. Գալստյանը, ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արմենուհի Գեւորգյանը, մահացել են, իսկ մյուս ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Սոֆիկ Գալստյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: