Search
Close this search box.

Նոր տեղեկություններ` ծանր և ծայրահեղ ծանր հիվնադների մասին. ի՞նչ իրավիճակ է տիրում հիվանդանոցներում

Մեր մահացության միջին տարիքը, ամեն օր արձանագրվող մահերը ցույց են տալիս, որ հիմնականում չենք կարողանում փրկել 70 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը խնդրեց շփումները սահմանափակել՝ սահմանափակվելով միայն կենսական նշանակություն ունեցող շփումներով՝ պահպանել երեք պարզ կանոնները՝ դրանք դարձնելով կենսակերպի ձև. «Մենք տանից դուրս չենք գալիս առանց կոշիկ հագնելու, չպետք է դուրս գանք նաև առանց դիմակ կրելու, չպետք է դիմակն իջեցնենք դնչի տակ, բացենք քիթը, ինչպես օրինակ չենք հանում շորերն ու մերկ ման գալիս փողոցում: Դա է որ պետք է մեզ պաշտպանի այս մարտահրավերից»:

Please enter a valid URL