Հուլիսի 6-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 11,562,878-ի: Այս մասին հայտնում է worldometers կայքը:
Պանդեմիայի ընթացքում վարակից մահացել է 536,841 պացիենտ, բուժվել՝ 6,537,765:
Վարակակիրների թվով առաջատարներն ԱՄՆ-ը, Բրազիլիան ու Հնդկաստանն են: Վերջինս եռյակից դուրս է մղել Ռուսաստանին: