Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժեղ քամին և պտտահողմը ավերածությունների պատճառ

Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ է իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մարզի մի քանի գյուղերում, մասնավորապես` Գայ, Մեծամոր, Ջրառատ համայնքներում, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով հաստաբուն ծառեր և բետոնե էլեկտրասյուներ են տապալվել, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ և ջերմոցներ:
Այս պահին Գայ գյուղում գյուղացիներն ու գյուղապետը փորձում են մոտ 80 տարվա ուռենին տրակտորով հեռացնել ԳԱԶ-31 մակնիշի ավտոմեքենայի վրայից, սակայն ծառն այնքան ծանր է, որ դա հնարավոր չէ ու հիմա փորձում են էլեկտրական սղոցներով տապալված ծառերը մասնատել:

Օպերատիվորեն գյուղ են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` Մուսալեռի մասնաճյուղի ներկայացուցիչները, որոնք ժամանակավորապես էլեկտրասյուների տապալման հետևանքով թափված էլելկտրալարերը հավաքում են, որպեսզի առավոտյան սկսեն վեականգնողական աշխատանքներ:

Ըստ նախնական տեղեկություների` տուժածներ չկան:

Please enter a valid URL