Search
Close this search box.

«Կորոնավիրուսից ապաքինվածները կարող են հետագա ողջ կյանքի ընթացքում կրել հիվանդության ծանր հետևանքները»․ Տոբիաս Քուրթ

Որոշ հիվանդներ, ովքեր վերականգնել են COVID-19-ից, ախտանիշեր չեն ունենում նույնիսկ ապաքինվելուց մի քանի ամիս անց, RBC-ին ասել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Տոբիաս Քուրթը: «Կան հիվանդներ, ում մոտ որևէ ախտանիշ չի դրսևորում։ Բայց կան նաև այնպիսի հիվանդներ, ովքեր խնդիրներ ունեն, մասնավորապես՝ թոքերի հետ կապված: Որոշ երիտասարդներ չեն կարողանում հետագայում սպորտով զբաղվել նույնիսկ հիվանդությունից մի քանի ամիս անց», — պարզաբանել է գիտնականը:

Քուրթը շեշտել է, որ վիրուսը դեռևս բավարար չափով ուսումնասիրված չէ, որպեսզի հետազոտողները կարողանան վստահորեն ասել՝ արդյո՞ք դրա հետ կապված առողջական խնդիրները քրոնիկ են, թե ժամանակի հետ անցնում են:

Ավելի վաղ, բրիտանացի բժիշկները խոսում էին SARS-CoV-2 վիրուսով վարակված մարդկանց մոտ առողջական երկարատև խնդիրների մասին: Այսպիսով, կորոնավիրուսով հիվանդները կարող են տառապել թոքերի վնասվածքից, քրոնիկ հոգնածությունից և հոգեկան ու նյարդային համակարգի խանգարումներից իրենց ողջ կյանքի ընթացքում:

Please enter a valid URL