Երգիչ Արամոն դեմ էԿենտրոնի նախկին բնակիչների համար գույքահարկը բարձրացնելուն։ Ասում է՝ օրենքն ընդունելուց առաջ որևէ հանրային քննարկում արվե՞ց, չափե՞լ են օրենքի սոցիալական հետևանքները։
Ինչպես նաև այն, որ կենտրոնում դեռ ապրում են ԽՍՀՄ ժամանակ իրենց բնակարանները ստացած նկարիչներ, երաժիշտներ, արվեստագետներ։ Դժգոհ է նաև պատմամշակութային շենքերի նկատմամբ նոր իշխանությունների քաղաքականությունից։
Արամոն ցավով հակադարձում է Արթուր Մեսչյանին՝ ասելով․«Քանդե՛ք, ինչ ասեմ․․ բերեք մի օր էլ ասենք՝ բերենք էս Օպերան էլ քանդեք, ինչ կա քանդեք, որովհետև սեփականատերերը առել են։ Էրևանում, էսօր 100 տարվա շենք չի մնացել, հետո ասում եք՝ 2700 տարեկա՜ն Երևանը՝ մեր սիրելի մայրաքաղաքը, տեսնեմ ուր եք հասնելու․․Երևանը մարդիկ են, մարդու տեսակ է, ապրելակերպ ․․․
Երևանը սիրելու համար պետք է լինես ազնիվ , մաքուր, առաքինի։ Ստեղծագործող, արարիչ լինես․․․ քո գործունեության մեջ․ կոշկակար լինելով, ակադեմիկոս, լինելով, բանվոր․․․ այ, դրա մեջ է Երևանը, Երևան քաղաքում սերը պակասել է, առաջ երևանում կոշկակարն ուրախ, զվարթ գնացել է, իր կոշիկն է սարքել, ասել՝ գնամ, էրևանցի Հակոբի կոշիկը չսարքե՞մ, բա էդ մարդը պտի թատրոն գնա»։