Search
Close this search box.

Գյումրիում 20-ամյա զինծառայողի կախված դի է հայտնաբերվել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված հասցե է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին:

Կայքի տեղեկություններով, նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում և այս պահին քննարկվում է դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությունն է զբաղվելու, թե ռազմաբազայի ներկայացուցիչները:

Կայքի տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ:

Please enter a valid URL