Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն որդի են ունեցել: Զույգի որդին լույս աշխարհ է եկել այսօր Էրեբունի հիվանդանոցի ծննդատանը:
Ծնողները նրան Ռոբերտ են անվանել։ Այս մասին տեղեկանում ենք Միհրան Ծառուկյանի Instagram-ի էջից, ուր նա որդու հետ կադր է հրապարակել։ «Ծառուկյան Ռոբերտ Միհրանի 04.07. 2020», — հրապարակմանը կից գրել է երիտասարդ հայրիկը։