Սարսանգի ջրամբարում երեկ երեկոյան երկու անչափահաս են ջրահեղձ եղել։Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հուլիսի 3-ին ժամը 21։20-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:
Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապօգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել: