Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Վերջին մեկ օրում 13 քաղաքացի է մահացել. նոր տվյալներ

Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27 320-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 469 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հուլիսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 156 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 625-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 448 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 484, փաստացի բուժվողներինը՝ 11 211 (մեկ օրում ավելացել է 201-ով): Մեկ օրում թեստավորվել է 2337 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 118 102 քաղաքացի:

Please enter a valid URL