Search
Close this search box.

Ոստիկանությունը բացահայտել է մանկապիղծների ամենամեծ ցանցը

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի կիբերհանցագործությունների դաշնային ոստիկանության ստորաբաժանումը բացահայտել է մանկապիղծների ամենամեծ ցանցը, հաղորդում է Deutsche Welle-ն։

Ըստ ոստիկանության՝ այս ցանցում հնարավոր է ներգրավված լինի մոտ 30 հազար մանկապիղծ:
Ցանցում ընդգրկված են այն մարդիկ, ովքեր պահում և տարածում են մանկական պոռնոգրաֆիական նյութեր, ինչպես նաև նրանք, ովքեր կասկածվում են երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արդարադատության նախարար Պետեր Բիզենբախը:

Հետաքննությունը սկսվել է 2019 թվականի հոկտեմբերին՝ Քյոլնի մերձակայքում 27-ամյա զինվորականի ձերբակալությամբ: Այս տարվա մայիսին նա տեղափոխվել է հոգեբուժարան:

Please enter a valid URL