Վաղը՝ հուլիսի 1-ին, մասնագիտական հատուկ խումբը, որն ունի հարուստ փորձ, պայթեցման միջոցով հողին է հավասարեցնելու Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստի շենքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթեցումը տեղի է ունենալու ժամը 17։00-ի սահմաններում, և տեղում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ հերթապահություն են իրականացնելու ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական հատուկ ջոկատը։ Տեղում են լինելու նաև Երևանի ճանապարհային ոստիկանության և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Հիշեցնենք, որ վերջին 1 տարում 2 խոշոր հրդեհ է բռնկվել «Ձյունիկ-սառնարան»-ում: