Հունիսի 29-ին ադրբեջանա-իրանական սահմանին ադրբեջանցի սահմանապահները կանխել են խոշոր խմբաքանակի թմրանյութերի մուտքը երկիր, գրում է turan.az-ը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանապահներն օդ են կրակել և նախազգուշացրել, սակայն կանգ առնելու կոչին սահմանախախտները կրակ են բացել:
Պատասխան կրակից հետո սահմանախախտներից մեկը սպանվել է, մյուսը դիմել է փախուստի։ Տարածքը զննելու ժամանակ հայտնաբերվել է ինքնաձիգ և շուրջ 33 կգ թմրանյութ, որոնք թաքցված են եղել պարկում: