Search
Close this search box.

ՈՒՂԻՂ. ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիքը» հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում դատախազություն

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիները Գլխավոր դատախազության մոտ են. նրանք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:

Նշենք, որ նախօրեին այս երեք ուժերը հայտարարություն էին տարածել, որտեղ նշվում էր.

«Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Հայրենիք կուսակցությունները հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։

Հաղորդման հիմքում դրված փաստերի եւ իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ»։

Please enter a valid URL