ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր՝ հունիսի 23-ին, մասնակցել է դիմակ բաժանելու ակցիային:
Երեւան քաղաքի փողոցներում դիմակ բաժանելու ընթացքում նախարարը մոտեցավ ճանապարհին նստած մի երաժիշտի եւ դիմակ առաջարկեց։
Սակայն, վերջինս հրաժարվեց դիմակը վերցնել՝ հանդիմանելով Արշակյանին: «Էլեմենտար կուլտուրա ունեցեք, հարցրեք, նոր նկարեք»,- ասաց նա:
Նշենք, որ այդ պահին միջադեպը տեսանկարահանողն այլ կողմ ուղղեց տեսախցիկը՝ խուսափելով «անհարմար դրությունից»:
Նկատենք, որ Հակոբ Արշակյանի վրա, «այսպես ասած» լայվերը չեն գալիս: Նրա յուրաքանչյուր լայվում կարելի է գտնել մի հատված, որն այնքան էլ իր օգտին չէ: