Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Սեբաստիա Ծննդատանը» բնական ճանապարհով հղիացած եռյակ (տղա) է լույս աշխարհ եկել

«Սեբաստիա Ծննդատան» ֆեյսբուքյան էջը գրում է.

«Սեբաստիա Ծննդատանը» հերթական եռատոնն է: Արդեն երկրորդ անգամն է,որ ծննդատան կոլեկտիվն ականատեսն ու անմիջական մասնակիցն է դառնում բնական ճանապարհով հղիացած եռյակի լույս աշխարհ գալուն:

Թովմասյանների ընտանիքում այս օրերին աննախադեպ ոգևորություն է տիրում: Լույս աշխարհ են եկել նրանց որդիները՝ երեք ասպետ, երեք հենարան, երեք ապագա զինվոր…Ճակատագրի այս անակնկալը երջանիկ զույգին հավիտենական վայելքներ է խոստանում իր զավակների հետ: Հուզմինքից փոքր-ինչ շփոթվաց ,բայց երջանկությունից գլուխները կորցրաց ծնողները դժվարանում են բառեր գտնել՝ նկարագրելու իրենց ապրումներն ու զգացողությունները, քանզի անսպասելի հարստությունն ու երջանկությունը լի է նաև բազում փորձություններով: Սակայն շնորհիվ ծննդատան արհեստավարժ և նրբանկատ մասնագետների, մասնավորապես՝ մանկաբարձ-գինեկոլոգ Բերսաբե Դարմանյանի, ապագա մայրիկին հղիության ընթացքում և դրանից հետո ցուցաբերվել է մասնագիտական, հոգեբանական անհրաժեշտ աջակցություն:
«Սեբաստիա ծննդատան» կոլեկտիվը կրկին շնորհավորում է երջանիկ զույգին և իր պատրաստակամությունն է հայտնում հետագայում ևս մասնագիտական աջակցության:

ArmLife.am-ի տեղեկություններով` մայրն իր երեք որդիների հետ այսօր է դուրս գրվել հիվանդանոցից: Ի դեպ, սա արդեն զույգի 2,3, 4 զավակներն են: Նրանք ունեն ևս մեկ աղջիկ: Եռյակ տղաներին անվանակոչել են Հայկ, Հայկազ, Հենրի:

 

Please enter a valid URL